Հիքմեթ Հաջիև. Ճանապարհների վերականգնման նախագիծն իրականացվել է տարածքների ականազերծմանը զուգահեռ
  Հիքմեթ Հաջիև.  Ճանապարհների վերականգնման նախագիծն իրականացվել է տարածքների ականազերծմանը զուգահեռ
09:41     18 10 2021    
Մենք ազատագրված Թալիշ գյուղ հասանք վերջերս կառուցված ասֆալտապատ ճանապարհով, որի երկարությունը կազմում է 29 կմ:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Վերականգնման աննախադեպ նախագիծը, որը նախաձեռնեց նախագահ Իլհամ Ալիևը հետկոնֆլիկտային շրջանում, իրականացվեց տարածքի սահմանազատմանը զուգահեռ: Նախագիծն իրականացվեց սեփական ֆինանսական, վարչական ռեսուրսների հաշվին», - նշել է Հիքմեթ Հաջիևը:

Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս