Ադրբեջանի ՊՆ. Հայաստանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար
  Ադրբեջանի ՊՆ.  Հայաստանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար
10:00     16 10 2021    
Հայկական կողմի տարածած անհիմն տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Արազդեյեն գյուղի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և բացարձակ սուտ է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ հակառակ կողմը, տարածելով այս կարգի կեղծ տեղեկություններ, փորձում է հող նախապատրաստել հերթական սադրանքների համար:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վճռականորեն կանխելու են ցանկացած սադրանք», - ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս