Ադրբեջանը՝ որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը. Նախագահ
|
|
Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
|
«Հետհակամարտային ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցնում: Հետհակամարտային եմ ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում էր հայկական ուժերի անհապաղ դուրսբերում Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմաքաղաքական եղանակով»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նախգահը շեշտել է, որ համաձայնագրի կնքումից հետո հայկական ուժերը դուրս են եկել Աղդամի, Լաչինի և Քարվաճառի շրջաններից, իսկ մինչ այդ ադրբեջանական զինված ուժերը ավելի քան 300 գյուղ ու քաղաք են ազատագրել մարտի դաշտում:
«Պատերազնմից հետո Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացի է զոհվել կամ վիրավորվել ականի պայթյունների հետևանքով»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատման բոլոր քարտեզները: Նրա խոսքով՝ մինչ այս տրամադրված քարտեզների ճշտությունը 25 տոկոս է կազմում:
«Անցած տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Իրանի հետ պետական սահմանի 130 կմ-անոց ճանապարահատվածի նկատմամբ, կանգենցրել է թմրանյութի շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- հավելել է Իլհամ Ալիևը՝ Հայաստանին և Իրանին մեղադրելով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար:
Նա հավելել է, որ Հայաստանին է վերադարձրել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին:
Ադրբեջանցի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքով:
«Պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մասին: Ադրբեջանը՝ որպես հաղթող երկիր, պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը և հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- եզրափակել է Նախագահը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան