Խաղաղապահները հանդես են գալիս Ղարաբաղում զինադադարի՝ ձեռք բերված ռեժիմի երաշխավոր. Պուտին
Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես Է գալիս զինադադարի ձեռք բերված ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում Է նաեւ մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, երկու կողմերից, երկու տարածքներում՝ թե՛ Ադրբեջանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքում, վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բժշկական օգնություն Է ցույց տրվում բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ՝ ավելի քան 52 հազար մարդ»,- ասել Է Պուտինը:
ՌԴ-ի նախագահը նշել Է, որ ԱՊՀ-ի տարածությունը զերծ չի մնում տարաձայնություններից եւ հակասություններից: «Եվ արդեն բոլորովին վատ Է, երբ այդ հակասությունները հանգեցնում են հակամարտությունների առանձին պետությունների՝ ԱՊՀ-ի մասնակիցների միջեւ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ, դժբախտաբար, անցյալ տարի Ղարաբաղի շուրջն իրադրությունում»,- արձանագրել Է նա: Պուտինը երախտագիտություն Է հայտնել ԱՊՀ-ի գծով պաշտոնակիցներին՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում Ռուսաստանի գործողությունների գնահատման համար: Պուտինը Ղարաբաղի շուրջն ստեղծված իրադրությունը մեկնաբանել Է «վատ խաղաղությունն ավելի լավ Է, քան լավ պատերազմը» ասացվածով:
Մեկնաբանելով հոկտեմբերի 15-ին ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղի իրադրության եւ ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել Է, որ «այդ ամենը մեկ անգամ եւս հավաստում Է մեր ռուսական իմաստություններն այն բանի առիթով, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ Է, քան լավ պատերազմը, ամեն գժտություն հաշությամբ Է գեղեցիկ եւ այլն»,- ասել Է ՌԴ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Zinvor.info