Ֆրանսիան կես միլիոն եվրո է հատկացրել Ադրբեջանում ականազերծման աշխատանքների իրականացման համար
 Ֆրանսիան կես միլիոն եվրո է հատկացրել Ադրբեջանում ականազերծման աշխատանքների իրականացման համար
14:30     16 10 2021    
Բաքու է ժամանել Ֆրանսիայի հակահետեւակային ականների ոչնչացման Ազգային հանձնաժողովի պատվիրակությունը։ Այցի նպատակը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ ականզերծման աշխատանքների իրականացման հարցի քննարկումն է, ականներից տուժածներին օգնության ցուցաբերումը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆրանսիան Ադրբեջանին կհատկացնի կես միլիոն եվրո, որը կծախսվի 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքների ականազերծումն իրականացնելու վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս