Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ֆրանսիական պատվիրակության հետ
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ֆրանսիական պատվիրակության հետ
09:40     16 10 2021    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը հանդիպել է Ֆրանսիայի հակահետևակային ականների ոչնչացման ազգային հանձնաժողովի (CNEMA) նախագահ Ժերար Չեսնելի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի տարածքների մի մասի գրեթե 30 տարի տևած օկուպացիայի և դրա լուրջ հետևանքների մասին:

Նշելով, որ անցյալ տարի ադրբեջանական տարածքներն ազատագրվեցին ռազմաքաղաքական ճանապարհով՝ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, Հայաստանը մեր տարածքները նպատակաուղղված կերպով աղտոտել է ականներով: Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև ականներից բխող վտանգին: Նախարարը նշել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականադաշտերի փոքրաթիվ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս: Ընդգծվել է, որ անցած տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո ականների վրա պայթել է Ադրբեջանի 167 քաղաքացի, որից 33-ը, այդ թվում՝ երկու լրագրող մահացել է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ֆրանսիա  


Լրահոս