ՊՆ. Փոխհրաձգություն է տեղի ունեցել հայկական ապօրինի զինված ջոկատների միջև, կան զոհեր և վիրավորներ
  ՊՆ.  Փոխհրաձգություն է տեղի ունեցել հայկական ապօրինի զինված ջոկատների միջև, կան զոհեր և վիրավորներ
09:36     15 10 2021    
«Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, փոխհրաձգություն է տեղի ունեցել ապօրինի հայկական զինված ջոկատների միջև»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

«Սկզբում հակառակ կողմի մի քանի հարբած զինյալներ ձեռնամարտի էին բռնվել միմյանց հետ:

Այնուհետև պայթյուն է որոտացել նրանց գտնվելու վայրում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հակառակ կողմից կան զոհվածներ եւ վիրավորներ:

Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակը ոչ մի կապ չունի կատարվածի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս