Ադրբեջանը մերժում է Հայաստանի նկատմամբ ռասայական խտրականության մեղադրանքները
 Ադրբեջանը մերժում է Հայաստանի նկատմամբ ռասայական խտրականության մեղադրանքները
11:00     15 10 2021    
Ռասայական խտրականության պատճառով Ադրբեջանի դեմ ժամանակավոր ապահովման միջոցներ մտցնելու Հայաստանի պահանջը՝ պետք է մերժվի ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին լսումներում հայտարարել է՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:

Մամեդովը հայկական կողմի փաստարկներն անվանել է «ոչ ճշգրիտ»՝ մատնանշելով, որ լսումների ժամանակ Բաքվի դիրքորոշումը կպարզվի, «ինչու է Հայաստանի՝ ժամանակավոր ապահովող միջոցների մասին խնդրանքը լիովին մերժվելու»:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս վերահաստատել է Ադրբեջանի հավատարմությունը՝ հավասարության, բազմազանության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի հիմնարար արժեքներին», - ասել է նա: Մամեդովը Հայաստանին մեղադրել է ազգայնական գաղափարախոսությանը աջակցելու, մոնոէթնիկ պետություն լինելու մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանը դիմել էր նաև ՄԱԿ -ի Միջազգային դատարան, ընդդեմ Հայաստանի` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար:

Ադրբեջանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ կոնվենցիայի խախտումների համար և փոխհատուցել երկրին ու նրա ժողովրդին պատճառված վնասի համար, ինչպես նաև դատարանին խնդրում է՝ անհապաղ որոշակի ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս