Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այդ մասին՝ Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի առթիվ կրոնական գործիչների և համայնքի հետ հանդիպման շրջանակներում՝ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Պետական Դումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմության մեջ մտավ նրա շնորհիվ որ շարունակելով իր հոր գործը՝ լուծեց Ղարաբաղի խնդիրը. «Իլհամ Ալիևը Ղարաբաղը վերադարձրեց Ադրբեջանին և իր անունը գրեց պատմության մեջ։ Չպետք է սխալվել, նրանք, ովքեր գիտեն այդ տարածքների պատմության վերաբերյալ, պետք է հասկանան, որ դրանում կա ճշմարտություն՝ դա ընթացիք իրավիճակ է։ Այստեղ գլխավոր դերը պատկանում է Ադրբեջանի նախագահին, ով քայլ առ քայլ եկավ այսօրվա օրվան, կատարեց Հեյդար Ալիևի կտակը։ Պատմական ճշմարտությունը մեկն է, և այդ ճշմարտությունը հաղթանակեց։ Լուծելով ղարաբաղյան հակամարտությունը՝ Իլհամ Ալիևը մտավ իր ժողովրդի ու աշխարհի պատմության մեջ»։
«Այժմ կարևոր է լուծել շատ բարդ խնդիրը՝ տարածքի բնակիչների բարեկեցության հարցը, որոնք շատ են տուժել։ Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը ամենաժամանակակից նախագահ է, նա այդ տարածքներում կկառուցի ապագան, և դա նրա մոտ անպայման կստացվի։ Այդ խնդիրը գործնականորեն անլուծելի էր։ Բայց այսօրվա Ադրբեջանը կարողացավ լուծել շատ անլուծելի խնդիրները։ Երկիրը հաղթել է աղքատության դեմ պայքարում՝ դառնալով հետխորհրդային տարածքում տնտեսապես ամենազարգացած երկիր։ Ադրբեջանը, անշուշտ կլուծի նաև առաջադրված խնդիրները»,- ընդգծել է ռուսաստանցի պատգամավորը։
Լեոնիդ Սլուցկին հատուկ նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը. «Այսօր Ադրբեջանը հանդիսանում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենանվիրված գործընկերը»։