Էրդողանն ու Ալիևը կրկին կայցելեն Շուշա
  Էրդողանն ու Ալիևը կրկին կայցելեն Շուշա
17:12     15 10 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հայտնում է Haber Global-ը, այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս կայցելեն ազատագրված Շուշա քաղաք:

Հիշեցնենք, որ անցած ամռանն Էրդողանն առաջին անգամ այցելել էր Շուշա, որտեղ տեղի էր ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողություն. մասնավորապես ստորագրվել էր Շուշայի հռչակագիրը:
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Էրդողան   Ալիև  


Լրահոս