«Հրապարակ». Ռուս խաղաղապահները մտահոգված են Ղարաբաղից արտագաղթի տեմպերից
|
|
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները եւ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Ղարաբաղից արտագաղթի տեմպերով:
|
Նրանք կարծում են, որ արտագաղթի հետեւանքով կարող է Ղարաբաղի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլեւս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա:
Իսկ երբ լրանա խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետը, եւ պարզվի, որ Ղարաբաղում հայերի քանակը խիստ կրճատվել է, իրենց հետագա ներկայության հարցն էլ օդից կարող է կախվել»:
Հեշթեգներ.
Ադրբեջան