Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյհուն Բայրամով
|
|
Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ`տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։
|
Այս մասին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նաեւ ասել է, որ Ադրբեջանը հակված է կատարելու եռակողմ հայտարարություններից բխող պարտավորությունները, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունները, վստահություն հայտնելով, որ հաղորդակցության բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ կամրապնդի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:
Դիվանագետն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղապահների ջանքերին, այդ թվում՝ ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնի գործունեությանը:
Նրա խոսքով՝ հակամարտությունը մնացել է անցյալում, եւ այժմ հիմնական նպատակը ազատագրված տարածքների վերականգնումն ու նախկին ներքին տեղահանվածների վերադարձն ապահովելը։
Հեշթեգներ.
Ջեյհուն-Բայրամով