ՀԱՊԿ. Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար
 ՀԱՊԿ.  Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար
11:33     15 10 2021    
Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձեւավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՀԱՊԿ   Ղարաբաղ  


Լրահոս