Բայրամովը՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին
|
|
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին:
|
Արտգործնախարարը նաեւ բարձրաձայնել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը:
«Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա: Այս առումով նա նշել է Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու կարեւորությունը: Նախարարը նաեւ ընդգծել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ համաձայնությունների իրականացման կարեւորությունը», - հաղորդել է ԱԳՆ-ը:
Հեշթեգներ.
Բայրամով
Ադրբեջան