Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է ԿՄՎ ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ով հոկտեմբերի 13-ին Մոսկվայում մասնակցել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը:
Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ երբեք չի խուսափել հանդիպումից, և այս անգամ էլ ընդունեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հրավերը. «Եռակողմ հանդիպումն ինձ համար հատուկ նշանակություն ուներ: Որովհետև առաջին անգամ դրան մասնակցում էի որպես հաղթող կողմ: Հակառակ կողմի աչքերում հիասթափություն տեսա: Սա մեր Հաղթանակի արդյունքն է: Մենք դրա պարտական ենք մեր նահատակներին, պատերազմի մասնակիցներին: Այս հանդիպմանը ես մեկ անգամ ևս հպարտություն զգացի Ադրբեջանի նախագահի և մեր պետության համար: Հարցերից մեկն էլ վերաբերում էր հայ հոգևոր առաջնորդի ուղևորությանը Խանքենդի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հայոց կաթողիկոսը չկարողացավ պատասխանել իմ հարցին: Նա բարձրացրեց «ռազմագերիների» հարցը: Ես ասացի, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան: Հանդիպմանը կաթողիկոսը շոշափեց նաև «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը: Ես ընդգծեցի, որ Ադրբեջանի նախագահը հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում, կարգավիճակ չի լինի»: