Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում:
Նա նշել է, որ Ադրբեջանը կոչ է անում սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ պահպանելով վերոնշյալ սկզբունքները:
Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է բոլոր պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են եռակողմ հայտարարություններից, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունների:
Ջեյհուն Բայրամովը վստահություն է հայտնել, որ կոմունիկացիաների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում: