Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսությունում, հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանը, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին վերականգնելով իր անկախությունը, իրեն հռչակեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին և դարձել մահմեդական աշխարհում առաջին աշխարհիկ հանրապետությունը: Փաստաթղթում ասվում է, որ ավելի քան 30 տարի Ադրբեջանը ամրապնդել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը և դարձել է՝ Հարավային Կովկասում ԱՄՆ -ի ռազմավարական դաշնակիցն ու Միացյալ Նահանգների ամենամեծ առևտրային գործընկերը: Ընդգծվում է նաև, որ այսօր Ադրբեջանը միջազգային հանրության մեջ ճանաչված է որպես հաջող պետություն, որտեղ մահմեդականները, քրիստոնյաներն ու հրեաները ապրում են խաղաղության ու ներդաշնակության պայմաններում:
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը շնորհակալություն է հայտնել Սան Դիեգոյի քաղաքապետին՝ գոհունակություն հայտնելով 2011 թվականին հաստատված և վերջին ժամանակներում ամրապնդված՝ Սան Դիեգոյի և Բաքվի միջև գործընկերության կապակցությամբ: Նշելով, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին նշվում է նաև՝ Բաքվի և Սան Դիեգոյի միջև այս գործընկերության հաստատման տաս տարին, Գլխավոր հյուպատոսը վստահություն է հայտնել, որ այդ կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա շրջանում: