Վերջին շրջանի լարվածությունից հետո հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
|
|
Վերջին շրջանի լարվածությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը, նշել բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:
|
«Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Կողմերը նշել են, որ վերջին շրջանի հռետորաբանությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին, և բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով», – հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանական Mehr գործակալությունն էլ նշել է, որ Իրանի ԱԳ նախարարը մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Ընդգծվել է բեռնատարների իրանցի երկու վարորդների ազատ արձակման հասնելու անհրաժեշտությունը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Իրան