Կայացել է Ադրբեջանի և Կամերունի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 Կայացել է Ադրբեջանի և Կամերունի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
10:24     13 10 2021    
Բելգրադում Չմիավորման շարժման 60-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլա Մբելլայի հետ:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում:

Շնորհավորելով Ջեյհուն Բայրամովին` Չմիավորման շարժման 60-ամյակին նվիրված միջոցառման հաջող անցկացման կապակցությամբ, Կամերունի արտգործնախարարը գոհունակությամբ նշել է՝ միջազգային նշանակության նախաձեռնությունները և Ադրբեջանի` որպես Չմիավորման շարժման նախագահի հաջող գործունեությունը:

Հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, նրանք նշել են՝ քաղաքական խորհրդատվությունների ինտենսիֆիկացման կարևորությունը, նշվել է՝ Ադրբեջանի և Կամերունի միջև տնտեսական համագործակցության զարգացման ներուժը:

Կողմերը մտքեր են փոխանակել՝ նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Կամերուն  


Լրահոս