Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Ռուսաստանի պատրիարքարանի Սուրբ Դանիել վանքում հանդիպումը նվիրված է՝ Հարավային Կովկասում կրոնական առաջնորդների խաղաղապահ առաքելությանը:
Կորոնավիրուսային համավարակի պատճառով հանդիպումն անցկացվում է առանց մամուլի մասնակցության:
Նշենք, որ երեկ պատրիարք Կիրիլը առանձին-առանձին հանդիպել է՝ Ալլահշուքյուր Փաշազադեի և Գարեգին Երկրորդի հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել՝ 2017 թվականի սեպտեմբերի 8 -ին Մոսկվայում: