Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Հայրենական պատերազմում տարած հաղթանակից հետո՝ ադրբեջանական բանակի մարտունակությունը և անձնակազմի մարտական ոգին էլ ավելի է բարձրացել:
Կ.Վելիևը նշել է՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքները՝ ընդգծելով համագործակցության շարունակման կարևորությունը:
Բ.Թուրանը բարձր է գնահատել Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների գործունեությունը՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր ոլորտներում: