Վրաստանը կշարունակի Երևանի և Բաքվի միջև միջնորդի ակտիվ դերակատարությունը. Ղարիբաշվիլի
Վրաստանը կշարունակի Երևանի և Բաքվի միջև միջնորդի ակտիվ դերակատարությունը.  Ղարիբաշվիլի
11:16     13 10 2021    
Այցելությունը Երևան շատ հաջող էր, Վրաստանը կշարունակի միջնորդի ակտիվ դերակատարումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին Բաթումում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ինչպես գիտեք, իմ նախաձեռնությունն է համագործակցություն սկսել տարածաշրջանում և նոր հարթակ ստեղծել, որի շրջանակում մենք՝ երեք երկիր, սերտ համագործակցություն կսկսենք, և Վրաստանը մեծ դեր է կատարում այդ գործընթացում: Մենք արդեն հաջող նախադեպ ենք ստեղծել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերի շնորհիվ և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պայամանվորվածությամբ՝ մեզ հաջողվեց ազատել գերիներին և քարտեզներ փոխանցել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ»,- ասել է վրացի վարչապետը:

Նրա խոսքով՝ Երևանում քննարկումների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանի ձևաչափով համագործակցությունն է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս