Այս մասին «Միլլիյեթ» թերթին տված հարցազրույցում ասել է՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, հայտնում է
Zinvor.info-ն:
Նա նշել է այն հարցերը, որոնք նախատեսվում են քննարկել երկու երկրների նախագահների երկկողմ հանդիպմանը՝ G-20 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Հռոմում հոկտեմբերի 30-31-ը. «Մենք լայն կապեր ունենք Միացյալ Նահանգների հետ: Առաջնորդները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Կքննարկվեն նաև՝ Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասյան տարածաշրջանի և Ղարաբաղի, ինչպես նաև Լիբիայի, Միջերկրածովային և այլն, այդ թվում նաև այլ գլոբալ խնդիրների վերաբերյալ հարցեր»: