Մութալիբով. Մենք կվերադառնանք Խանքենդ եւ Խոջալու
  Մութալիբով.  Մենք կվերադառնանք Խանքենդ եւ Խոջալու
14:11     12 10 2021    
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երկար լռությունից հետո հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Իլհամ Ալիեւի՝ Ղարաբաղ կատարած այցին եւ լսում է հայտարարությունները։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ:

Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ զգուշավոր է որոշ հարցերում. «Գիտեք, հայերը շատ նենգ են: Բայց մենք հետեւում ենք իրադարձություններին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն դեպքում պետք է վստահությամբ նայել ապագային: Անձամբ ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հաղթել, ես դրանում չեմ կասկածում: Մենք կվերադառնանք Խանքենդ եւ Խոջալու, եւ թող հայերը մնան անհամոզված»:

Մութալիբովը կարծում է, որ եթե Ղարաբաղի հայերից մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա այնտեղ ապրելու իրավունք կստանա, հակառակ դեպքում դա չի կարող լինել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս