ՊՍԾ-ը հերքել է՝ Ադրբեջանի տարածքները Իրանի դեմ հետախուզական նպատակներով օգտագործելու վերաբերյալ պնդումները
  ՊՍԾ-ը հերքել է՝  Ադրբեջանի տարածքները Իրանի դեմ հետախուզական նպատակներով օգտագործելու վերաբերյալ պնդումները
12:41     11 10 2021    
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) պատասխանել է՝ Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Ալի Գուդարզիի իրականությանը չհամապատասխանող հայտարարությանը։

ՊԱԾ-ից Zinvor.info ստացված հաղորդագրությունում ասվում է. «Իրանի Իսլամական Հանրապետության զանգվածային լրատվամիջոցներում վերջին օրերին հրապարակված հարցարույցում՝ Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզին հայտարարություն է արել, որը չի համապատասխանում իրականությանը»։

Պետական սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին երբեք չեն եղել, չկան և չեն լինի երրորդ պետությունների ուժեր։

Ադրբեջանի Հանրապետության տարածքում արտասահմանից ժամանած տակֆիրիստների, ինչպես նաև Ադրբեջանի տարածքները Իրանի դեմ հետախուզական նպատակներով օգտագործելու մասին պնդումները հանդիսանում են կեղծ և չեն համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին, սահմանապահ պաշտպանության մարմիններում չկան որևէ օտարերկրյա պետության ուժեր, պետական սահմանների հուսալի պաշտպանության և պահպանման համար ամենաարդիական հնարավորություններին տիրապետող Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը՝ օտարերկրյա ուժերի աջակցության կարիքը չունի։

Ադրբեջանի Հանրապետության տարածքով անցնող Գորիս-Գաֆան ճանապարհի Հայաստանի հետ սահմանակից հատվածում պետական սահմանին՝ սահմանապահ և մաքսային հսկողության կիրառումը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավունքը։

Չնայած նրան, որ ադրբեջանցի և իրանցի սահմանապահների միջև պարբերաբար անցկացվում են աշխատանքային հանդիպումներ և տարբեր մակարդակով տեղեկատվական փոխանակումներ՝ մինչ այժմ ադրբեջանական կողմին ընդհանրապես չի ներկայացվել հարցազրույցում հնչեցված հայտարարությունների վերաբերյալ ոչ մի փաստ։

Ներկա ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է և գտնվում է Ադրբեջանի սահմանապահ պաշտպանության մարմինների վերահսկողության տակ: Ադրբեջանի Հանրապետության պետական շահերի դեմ ուղված ցանկացած սադրանք առաջիկայում ևս վճռականորեն կկանխվի։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՍԾ   Իրան  


Լրահոս