Օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ Գյանջայի գնդակոծության տարելիցի կապակցությամբ
 Օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ Գյանջայի գնդակոծության տարելիցի կապակցությամբ
12:15     11 10 2021    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքի ծանր հրետանային կայանքներից գնդակոծման տարելիցի հետ կապված:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է.

«2020 թվականի հոկտեմբերի 11 -ին, առավոտյան 02:00 -ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերը երկրորդ անգամ գնդակոծեցին՝ մարտական գոտուց հեռու գտնվող Գյանջա քաղաքի կենտրոնական մասում բնակելի բազմաբնակարան շենքերը: Գնդակոծությունը իրականացվել է արգելված Scud-B բալիստիկ հրթիռային համակարգից: Արդյունքում զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ այդ թվում՝ երեխաներ, կանայք, ծերեր, լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներին»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջազգային կազմակերպություններին ուղղված բողոքի հայտարարություններում և Փաստերի ուսումնասիրման առաքելության զեկույցներում պարունակվում են համոզիչ ապացույցներ.

«Այդուհանդերձ, մինչ այսօր, միջազգային իրավական գնահատական չի տրվել՝ ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների փաստերի վերաբերյալ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Գյանջա  


Լրահոս