Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է՝ Twitter- ում Թուրքիայի պաշտպանության նախարարության էջում:
Նշվել է, որ հոկտեմբերի 4 -ին մեկնարկած զորավարժությունների փակման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8 -ին:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, այս տարվա զորավարժություններին մասնակցել են՝ երեք երկրի ավելի քան 200 զինծառայող: Այս տարի առաջին անգամ զորավարժություններին մասնակցել են՝ Վրաստանի ՆԳՆ Ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության արագ արձագանքման ստորաբաժանումները:
Զորավարժությունները կազմակերպվել էին՝ ճգնաժամային իրավիճակներում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունն ապահովող խաղաղապահ գործողությունների սցենարի հիման վրա և ուղղված էին՝ ադրբեջանա-թուրք-վրացական զինվորական ստորաբաժանումների փոխադարձ օպերատիվ կարողությունների բարձրացմանը: