Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս կապակցությամբ նրա հարազատներն ու մերձավորները, ընտանիքի մտերիմները, վետերանները՝ Բաքվի Քեշլա ավանի գերեզմանատանը հարգել են հերոսի հիշատակը:
Դենիսը ծնվել և մեծացել է Բաքվում՝ նավթագործի ընտանիքում, որտեղ նա չորս երեխաներից ամենափոքրն էր: Ավարտել է թիվ 59 միջնակարգ դպրոցը: Դենիսը զոհվել է՝ հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար մղվող մարտերում՝ 31 տարեկան հասակում: 2020 թվականի հոկտեմբերին նա թաղվել է Բաքվում՝ բոլոր քրիստոնեական և ռազմական ավանդույթների համաձայն: Հուղարկավորությանը մասնակցել են՝ Ռուս ուղղափառ եկեղեցու, Բաքվի Նիզամիի շրջանի Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Միլլի Մեջլիսի պատգամավորներ և այլ պաշտոնատար անձինք:
Նահատակն ունի դուստր՝ Ալինան և այրին՝ Այնուր Ալիևան: Ազգությամբ ռուս Դենիսը սիրում էր իր հայրենիքը` Ադրբեջանը, իրեն համարում էր հայրենի երկրի որդին, որն այժմ հպարտանում է նրանով:
Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Դենիս Պրոնինը հետմահու պարգևատրվել է՝ «Հայրենիքի համար» և «Ջաբրայիլի ազատագրման համար» մեդալներով: