Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը
 Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը
14:26     09 10 2021    
Հոկտեմբերի 8-ին Անկարայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև:

Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայում, Աֆղանստանում, Կովկասում և Եմենում տիրող իրավիճակին:

Երկու երկրի պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սեդաթ Օնալը և Ալի Բաղերի Քենին:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Իրան  


Լրահոս