ANAMA-ն շտապօգնության 8 նոր մեքենա է ուղարկել Ղարաբաղ
 ANAMA-ն շտապօգնության 8 նոր մեքենա է ուղարկել Ղարաբաղ
14:14     09 10 2021    
Նյութատեխնիկական բազան թարմացնելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունը (ANAMA) անցկացրել է շտապօգնության մեքենաների գնման մրցույթ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Sun Cars LLC հաղթող ընկերությունը պետք է 10 միավոր շտապօգնության մեքենա փոխանցի ANAMA-ին:

Շտապօգնության մեքենաները կսպասարկեն Ղարաբաղում ականազերծման աշխատանքներում ներգրավված ANAMA- ի աշխատակիցներին: Գործակալությանն արդեն փոխանցվել է 8 տրանսպորտային միջոց, մյուս 2 մեքենաները կփոխանցվեն մինչև հոկտեմբերի 20 – ը:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ղարաբաղ  


Լրահոս