Հուլուսի Աքար. Մենք շարունակելու ենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների արդար պայքարին
  Հուլուսի Աքար.  Մենք շարունակելու ենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների արդար պայքարին
14:33     08 10 2021    
«Մենք կշարունակենք կանգնել ադրբեջանցի և լիբիացի եղբայրների կողքին, աջակցել նրանց արդար պայքարին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ազգային պաշտպանության համալսարանի ռազմածովային քոլեջի 2021-2022 ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ: «Վերջերս Հունաստանը և հունական Կիպրոսը, քաջալերվելով որոշ երկրների կողմից՝ սկսել են տոգորվել արագ սպառազինվելու գաղափարով: Ուսումնասիրե'ք մաթեմատիկա և պատմություն: Հրաժարվե'ք Թուրքիային այս կերպ գերազանցելու գաղափարից: Հունական տնտեսության վիճակը հայտնի է բոլորին: Այդ երկիրը թաղված է պարտքերի մեջ: Երազելով սպառազինվել՝ նրանք էլ ավելի կխրվեն պարտքերի մեջ», - ասել է նախարարը` մեկնաբանելով Հունաստանին և Կիպրոսի հունական հատվածին զինելու հարցը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար  


Լրահոս