Հադրութ ավանի օկուպացիայից ազատագրումից մեկ տարի է անցել
  Հադրութ ավանի օկուպացիայից ազատագրումից մեկ տարի է անցել
09:47     09 10 2021    
Խոջավենդի շրջանի Հադրութ ավանի օկուպացիայից ազատագրումից մեկ տարի է անցել:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, սեպտեմբերի 27-ին սկսված՝ ադրբեջանական բանակի հակահարձակողական գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին Հադրութ ավանը ազատագրվել է հայկական օկուպացիայից:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատարը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է՝ Հադրութ ավանի ու ևս 8 բնակավայրերի օկուպացիայից ազատագրման մասին:

Պետության ղեկավարը նշել է, որ հաջող գործողության արդյունքում՝ Ջաբրայիլի շրջանի Գըշլագ, Գարաջալի, Էֆենդիլեր, Սուլեյմանլի, Ֆիզուլիի շրջանի Յուխարը Գուզլեկ, Գորազըլը, Թերթերի շրջանի Չայլի, Խոջավենդի շրջանի Սոր և Հադրութ ավանը ազատագրվել են օկուպացիայից:

Հադրութի ազատագրումը համարվում է 44-օրյա պատերազմի հիմնական շրջադարձային պահերից մեկը:

Հադրութի գործողության արդյունքում ոչնչացվել է հայկական բանակի կենդանի ուժի և տեխնիկայի զգալի մասը:

Հադրութի ավանի ազատագրումը օկուպացիայից ոչ միայն ծանր պարտություն էր հայկական բանակի համար, այլ նաև հոգեբանական հարված հայերի համար: Այս պարտությունից հետո զավթիչները չկարողացան ուշքի գալ, իսկ ադրբեջանական բանակի համար բացվեց դեպի Շուշա տանող ճանապարհը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հադրութ  


Լրահոս