Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ռումինիայի նոր դեսպանի հավատարմագրերի պատճեները
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ռումինիայի նոր դեսպանի հավատարմագրերի պատճեները
10:43     08 10 2021    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլե Սոարեին: Դեսպանը նախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճեները:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նոր աշխատանքում:

Նշելով Ադրբեջանի և Ռումինիայի միջև սերտ համագործակցության ու ռազմավարական գործընկերության առկայությունը` նախարարն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժ ունեն:

Նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում առկա իրավիճակի, հակամարտության կարգավորումից հետո ի հայտ եկած նոր իրողությունների, ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքի մասին: Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների կատարման, հաղորդակցության բացման և սահմանազատման գործընթացի մեկնարկի կարևորությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռումինիա  


Լրահոս