Վրաստանի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցություն է տեղի ունենում
  Վրաստանի ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ակտիվ հաղորդակցություն է տեղի ունենում
09:56     08 10 2021    
«Վրաստանն արդեն ստանձնել է տարածաշրջանային խաղացողի ուժեղ ֆունկցիա»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանին՝ այդ երկրի Հանրային հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը հասել է տարածաշրջանային կարևոր դերերի և գործառույթների կատարմանը:

«Այսօր, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Վրաստանն արդեն կատարում է կարևոր դեր և գործառույթ: Ինչպես գիտեք, վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ ակտիվ հաղորդակցություն է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև: Վրաստանի կառավարությունը հասել է այդ առաջին քայլերին` առաջին հերթին տարածաշրջանային համագործակցության առումով: Այդ կարևոր արդյունքը ձեռք է բերվել մեր միջնորդության շնորհիվ»:

Նախարարը նշել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են հետագա քայլեր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս