Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանին՝ այդ երկրի Հանրային հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանը հասել է տարածաշրջանային կարևոր դերերի և գործառույթների կատարմանը:
«Այսօր, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Վրաստանն արդեն կատարում է կարևոր դեր և գործառույթ: Ինչպես գիտեք, վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ ակտիվ հաղորդակցություն է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև: Վրաստանի կառավարությունը հասել է այդ առաջին քայլերին` առաջին հերթին տարածաշրջանային համագործակցության առումով: Այդ կարևոր արդյունքը ձեռք է բերվել մեր միջնորդության շնորհիվ»:
Նախարարը նշել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են հետագա քայլեր: