Ադրբեջանցի պատգամավորը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նիստին
 Ադրբեջանցի պատգամավորը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նիստին
14:00     07 10 2021    
Հոկտեմբերի 8-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 67-րդ տարեկան նստաշրջանը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, միջոցառմանը կմասնակցի Միլլի Մեջլիսի պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քյամրան Բայրամովը:

Միջոցառման մասնակիցները կքննարկեն մինչև 2030 թվականը ՆԱՏՕ-ի օրակարգը և ռազմավարական ծրագրերը, պաշտպանական ծախսերն ու նորարարությունները, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի անցած ժամանակում գործունեությունը, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները և կլիմայի փոփոխությունը:

Ադրբեջանցի պատգամավորը կներկայացնի ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հարցերի շուրջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս