Գերմանիայի դեսպանն այցելել է Գյանջայում հրթիռակոծություններից տուժած վայրեր
 Գերմանիայի դեսպանն այցելել է Գյանջայում հրթիռակոծություններից տուժած վայրեր
16:15     07 10 2021    
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը այցելել է Գյանջա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դեսպանն այցելել է Հայրենական պատերազմի ժամանակ Հայաստան կողմից Գյանջայի հրթիռակոծության արդյունքում ավերված տարածքներ, տեսել խաղաղ քաղաքացիական անձանց դեմ կատարված հանցագործությունների հետևանքները:

Դեսպանը ծաղիկներ է դրել քանդված տների մոտ` ի հիշատակ հայկական ահաբեկչության ժամանակ զոհված խաղաղ բնակիչների:

Նրան տեղեկացրել են, որ պատերազմի ժամանակ Գյանջան 8 անգամ ծանր հրետանային և հրթիռային ռմբակոծության է ենթարկվել Հայաստանի կողմից: Նշվել է, որ հրթիռակոծությունների արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 նորածին, 5 երեխա և դեռահաս, 10 կին, վիրավորվել է ավելի քան 120 մարդ: Նշվել է նաև, որ ավելի քան 20 տուն ամբողջությամբ ավերվել է, ավելի քան 100 տուն և բազմաթիվ օբյեկտներ լուրջ վնասվել են:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս