Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է
  Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է
10:41     08 10 2021    
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Տեղեկությունը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։

Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի որոշման, որով թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելվել է։

«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։

Ըստ Իրանցի պաշտոնյայի՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Թուրքիա  


Լրահոս