Բաքվում չեն բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը
 Բաքվում չեն բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը
11:21     08 10 2021    
«Ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար, եւ մենք նախընտրում ենք ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների ճանապարհով։ Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցություններին պատրաստ լինելու մասին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան։

«Մենք օգտակար ենք համարում հարցերի քննարկումը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում հետագայում նման հանդիպման անցկացումը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս պետք է լուրջ ուշադրություն դարձնել համատեղ հայտարարությունների կատարմանը։ «Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատման հարցով բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք դնել հետագա առաջընթացի եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,-հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս