Այս մասին
Zinvor.info-ին ասել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Թուրքիայում անցկացվող Տրանսպորտի և կոմունիկացիաների հարցերով խորհրդի 12-րդ նիստից հետո:
Նա նշել է, որ նիստի ընթացքում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի նշանակությանը:
«Դա իրականացնելու համար անհրաժեշտ է կամք, ինչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ առկա է: Սա մեծ հնարավորություն է, պետք է առավելագույնս օգտագործել այս պատմական պահը: Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես կառուցողական դիրքորոշում կունենա այս հարցում», - ասել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով, միջազգային բեռնափոխադրումների ծավալն աճում է արագ տեմպերով` 2-2,5 անգամ: