Իրանի արտգործնախարարը հայտարարել է Ադրբեջան այցելելու մտադրության մասին
 Իրանի արտգործնախարարը հայտարարել է Ադրբեջան այցելելու մտադրության մասին
09:40     07 10 2021    
Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիյանը հնարավոր է այցելի Բաքու և Երևան՝ որպես բարիդրացիական ժեստ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ այդ մասին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Աբդոլլահիյանի խոսքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող համագործակցել նրանցից որևէ մեկի հետ և աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ իմ գործընկերը՝ Հայաստանի արտգործնախարարը, ժամանել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերն էլ հնարավորություն ունենար այցելել մեր երկիր», - ասել է Աբդոլլահիյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս