Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի տարածքը դեպի Նախիջեւան չվերթների համար
 Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի տարածքը դեպի Նախիջեւան չվերթների համար
09:18     07 10 2021    
Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար, Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի չորեքշաբթի օրվա հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը` ապաարգելափակելու տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին:

Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս