Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ անցկացվում են ETERNITY 2021 զորավարժություններ
 Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ անցկացվում են ETERNITY 2021 զորավարժություններ
16:59     06 10 2021    
Վրաստանի Պաշտպանության ուժերի սկզբնական մարտական ​​պատրաստության կենտրոնի (CTC) բազայում, մեկնարկել են ETERNITY 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նրանց, ամենամյա վարժանքներին ներգրավված են ավելի քան 200 մասնակից երեք երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:

«Այս տարի առաջին անգամ դաշտային ուսուցման բաղադրիչին կմասնակցի ՆԳ նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության արագ արձագանքման ստորաբաժանումը: Զորավարժություններին առաջին անգամ կներկայացվեն նաև «Դելտայի» կողմից արտադրված վրացական «Դիդգորի 1», «Դիդգորի 2» և «Դիդգորի 3» զրահամեքենաները:

Միջազգային վարժանքների սցենարը հիմնված է խաղաղարար գործողությունների վրա, որոնք ապահովում են ճգնաժամի ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնում են ադրբեջանական, թուրքական և վրացական զորամիավորումների փոխգործունակությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս