Զաքիր Հասանով. Անջատողականությունը ուղղակի սպառնալիք է հանդիսանում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը
 Զաքիր Հասանով.  Անջատողականությունը ուղղակի սպառնալիք է հանդիսանում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը
11:12     06 10 2021    
«Տարածաշրջանում ահաբեկչական և անջատողական գործողությունների շարունակումը ուղիղ վտանգ է ներկայացնում՝ խաղաղության և կայունության հաստատման, տնտեսական զարգացման, ինչպես նաև միջազգային գործունեության անվտանգության համար»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն՝ երկրների տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս