Վրաստանի վարչապետն ու Պնախարարը ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Վրաստանի վարչապետն ու Պնախարարը ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
10:50     05 10 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ղարիբաշվիլի  


Լրահոս