Ղարիբաշվիլին Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական գործընկերությունը
 Ղարիբաշվիլին Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական գործընկերությունը
10:34     05 10 2021    
Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական գործընկերությունը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հասանովին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար, եւ, իր հերթին, նաեւ վերահաստատել է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցությունը: Նշվել է, որ վրացական կողմը ողջունում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հաջող երկկողմ համագործակցությանը, ընդգծվել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով անցնող էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների դերը եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության գործում:

Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ համագործակցությունը, որը հազվագյուտ տարածաշրջանային մեխանիզմ է եւ հնարավորություն է տալիս քննարկել կարեւոր հարցեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ այլ գերատեսչությունների մակարդակով:

Վարչապետը ողջունել է երկկողմ պաշտպանական համագործակցության պլանը, որը ստորագրվել է այսօր:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարիբաշվիլի   Ադրբեջան  


Լրահոս