Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է
|
|
Երեւանը դրական ազդակներ է տալիս սահմանների սահմանազատման հարցի լուծման մասով, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի, ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:
|
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է, եւ հակառակ կողմի վերջին դրական ազդակները հույս են ներշնչում այս գործընթացի կառուցողական զարգացման համար»,- լրագրողներին ասել է Աբդուլաեւան:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան