Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից՝ հանդիպումը խոստումնալից էր. Նախագահ
 Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից՝ հանդիպումը խոստումնալից էր.  Նախագահ
10:01     04 10 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն խոստումնալից տեղեկատվություն է տվել:

«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր: Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից»,-ասել է Իլհամ Ալիևը:

Նախագահը հավելել է, որ պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է Իլհամ Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս