Վերլուծվել է իրավիճակը Ադրբեջանի պետական սահմանին և տարածքներում
Վերլուծվել է իրավիճակը Ադրբեջանի պետական սահմանին և տարածքներում
10:20     04 10 2021    
Հոկտեմբերի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որոն մասնակցել են նախարարի տեղակալները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև լիազորված այլ սպաներ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, խորհրդակցության մասնակիցներին տեղեկացնելով Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից բանակի առջև դրված առաջադրանքների մասին՝ պաշտպանության նախարարը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել զորքերի պատրաստությանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է իրավիճակը պետական սահմանին և Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս