Զանգեզուրի միջանցքը կլինի
 Զանգեզուրի միջանցքը կլինի
13:17     02 10 2021    
«Haqqin»-ի Իկրամ Նուր անունով հոդվածագիրն անդրադարձել է ՌԴ և Թուրքիայի նախագահների Սոչիի հանդիպմանը` նշելով, որ միայն Իդլիբը չի եղել Պուտին-Էրդողան քննարկումների թեման։

«Եվ պետք է սկսել նրանից, որ թուրքական պետության նախագահն ու իր ռուսաստանյան գործընկերը հստակ մատնանշել են իրենց դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Նրանք համակարծիք են, որ «Զանգեզուրի միջանցքը կներառի ցամաքային և երկաթուղային հաղորդակցության գծեր,որոնք տարածաշրջանի բոլոր երկրների համար կբացեն տնտեսական հնարավորություններ։ Ուստի,Հայաստանը պետք է կատարի տվյալ հարցով իր հանձնառությունը» ,-գրում է հոդվածագիրը՝ նշելով, թե սա Իրանի «տաք գլուխների» համար սառը ցնցուղ էր։

Հոդվածագիրը նաև պարծենում է, թե Էրդողանը Էրդողան չէր լինի, եթե ՌԴ նախագահին չներկայացներ լրացուցիչ լավատեսական տարբերակները այն շահավետությունների, որոնք Ռուսաստանը կստանա՝ աջակցելով թուրքական դիրքորոշմանը։

Կամ նվազագույնը՝ չեզոքություն Անկարայի ու Բաքվի ծրագրերի նկատմամբ։ Դրանք վերաբերում են ռազմական ինքնաթիռներին, դրանց շարժիչներին, ինչպես նաև ստորջրյա նավերին։ Նաև ՌԴ-Թուրքիա համագործակցություն Թուրքիայում 2 ատոմակայանների կառուցման հարցում։ Այնպես որ, հոդվածագիրն ամփոփում է․«Զանգեզուրի միջանցքը կլինի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս